ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Էրիկիս... /Կարինե Տոնապետյան՝ բանաստեղծություն
20:48, 10.12.2018
5297 | 0
Թոռնիկ ունեմ մի հրաշք,
Ինձ ասում է. «Կային տատ» ,
Թող չկպնի քեզ չար աչք,
Համով բալիկ, իմ աշխարհ:
Կուզեմ ամեն օր գրկել
ու համբուրել անընդհատ,
Կարոտում է քեզ տատին,
ե՞րբ ես գալու Ձորակապ:
Քո ամեն մի նոր բառը
ու բառերդ կապակցված
Տալիս են ինձ խինդ-ծիծաղ,
երջանկություն, իմ մեծ գա՛նձ:
Քո աչուկները սիրուն,
երբ փակում ես, ամաչում
ու նայում ես թաքուն,
ժպտում ես, խորամանկում,
Ուզում ես ինձ բան ասել,
բայց վազում ես ու փախչում:
Աստված պահապան լինի
իմ թոռնիկին, իմ գանձին,
Առողջ որդի մեծանա՝
արժանի հայրենիքին,
Ունենա բարձր ուսում,
գիտելիքներ բազմաթիվ,
Հայ լինելն է այդպիսին,
որ միշտ հաղթի բարդ կյանքին:
Իմ օրհնանքը թող լինի
իմ թոռնիկին տատիկից՝
Լինես բարի-բախտավոր,
Հայրդ ու մայրդ միշտ կողքիդ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անահիտ Գևորգյան
դեպի վեր