ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Եթե նա իսկական տղամարդ լիներ, ապա վաղուց մեռած կլիներ մի որևէ տուրուդմփոցում»
10:55, 02.02.2024
423 | 0

«Հոգևոր ներուժը, բարոյական ներուժը, բնատուր ներուժը՝ այս ամենը չեչենին, չեչեն ժողովրդին թույլ չեն տալիս…ստրկության մեջ լինել»:

«Ավելի լավ է խիզախ խելագար լինել, քան հաշվենկատ վախկոտ»:

Ջաֆար Դուդաև

***
Չեչենները հոգեկան մեծագույն դժբախտություն են համարել, եթե իրենց մայրը մտածել է, թե իր որդին վախկոտ է. «մեր ալեհեր մայրերը մեր վախկոտությունը կյանքում չեն ների»:

Չեչենները միշտ արհամարհել են վախկոտությունը, որովհետև այն անընդունելի է նրա համար, ով միշտ և ամենուր Պատվախնդիր է:

Եթե չեչենի պատվախնդրությունը խոցող պատերազմ է սկսվել, նա այդ պատերազմին կմասնակցի երեք պատճառով.

1. որովհետև նա ունի «Յախ» (ազնվազարմության առումով թշնամու հետ մրցակցություն),

2. որովհետև ունի «Յուխ» (Ռազմիկի կերպար, որը պետք է պաշտպանել),

3. որովհետև ունի «Էխ» («ամոթի զգացում» . չեչենի համար ամոթալի է պատերազմին չմասնակցելը, դա նշանակում է վախկոտություն դրսևորել):

Միայն այս երեք պատճառներով չեչենը կգնա պատերազմելու, որպեսզի խիղճն իրեն չտանջի, նա կգնա պատերազմելու, որովհետև ինքը բոլորին հավասար է կամ նույնիսկ նրանցից առավել:

Չեչենները միշտ հանուն Պատվի և Ազատության և խղճի խայթի դրդմամբ մարտի են նետվել: Հենց դա էլ չեչենական ազատությունն է՝ խղճի խայթից տանջվելուց ազատ լինելը: Ազատ է միայն նա, ով կարող է դեմ- հանդիման կանգնել ինքն իրեն և իրեն ասել. «ծերուկ, քո խիղճը մաքուր է, դու Պատվով ես ապրել»: Հենց անկեղծությունն ու ուղղամտությունն իր անձի հանդեպ, իր անձի հետ հաղորդակցվելու անկեղծությունն է Ազատ Սրտի գլխավոր ցուցիչը:

Չեչենի մտակեցվածքում «Սրտի Ազատություն» -ն ունի միստիկական խորհուրդ, որը պահպանվել է առ այսօր: Այսօր էլ չեչեններն իրենց նախապապերից փոխանցված ողջունն են միմյանց փոխանցում. «Մարշա հիլ հո» («Եղիր սրտով ազատ»), «Մարշա վագ իլա» («Բարի գալուստ», բառացի՝ «արի ազատ (սրտով)»):

Չեչենները քաղաքական կեղծիքի չեն դիմում, նրանք միշտ անկեղծ են իրենց մղումներում. դավեր նյութելը, խարդավանելը չեչենի համար անպատվաբեր են: Հաճախ կռիվների մեջ մտնելով՝ չեչենները հազվադեպ են մինչև ծերություն ապրել, ու համարվել է, որ չեչենները մինչև ծերություն ապրում են միայն «ճակատագրական պատահականությամբ»: Չեչեններն արհամարհում են ծեր տարիքում մահը. ուժազուրկ մարդու մահը չի շաղկապվել նրանց Իշխանական մտակեցվածքի հետ: Չեչեններն ասել են, թե «մարդը ծնվում է ապագա մահվան համար», այսինքն կյանքի իմաստն արժանապատիվ մահվան արժանանալն է (կատարել շատ լավ գործեր և մեռնել չարի դեմ կռվում): Չեչենները երազել են իրենց կյանքն ավարտել հենց կատաղի, ազնիվ մարտում: Միջնադարում Դուդար անունուվ մի չեչեն ասպետ է եղել, որը Ավագների խորհրդում ամրագրել է հետևյալ կանոնը. «Մի՛ հիշատակեք այն չեչենին, որն անկողնում է մահացել» (նկատի ունի, թե հիշատակման արժանի է միայն նա, ով մարտում է զոհվել): Հավանաբար, այդ է պատճառը, որ չեչեն և ինգուշ կանանց միջավայրում գործածական է եղել ծերունական տարիքի նկատմամբ լիակատար արհամարհանք արտահայտող այս ասացվածքը. «Եթե նա իսկական տղամարդ լիներ, ապա վաղուց մեռած կլիներ մի որևէ տուրուդմփոցում»:

Դեմքին ու մարմնին սպիներ ունենալը լավ է, բայց առավել լավ է Պատվի համար կատաղի կռվում զոհվելը, այնպես անելը, որ հետո քո վրեժը հանեն: Դա այնքան պատվաբեր է համարվել, որ չեչենների մեջ պահպանվել է մահացածի վրա ողբացողի հետևյալ խոսքը. «Եթե դու չմահանայիր, այլ սպանվեիր, մենք վրեժխնդիր կլինեինք քեզ համար»:

Ի դեպ՝ հաստատված է, որ չեչեններն ունեն խուրիթական և ուրարտական ծագում:

***

Չեչենա-ինգուշական ասացվածքներ

«Վախենաս, թե չվախենաս, ինչ որ պիտի լինի՝ միևնույնէ, լինելու է»:

«Մահացել են և՛ նրանք, ովքեր վախեցել են մահից, մահացել են և՛ նրանք, ովքեր չեն վախեցել մահից»:

«Խիզախ չի կարող լինել նա, ով հետևանքների մասին է մտածում»:

«Ազնվազարմ տղամարդը հետևանքների մասին չի մտածում» :

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
444 | 0
09:44, 13.04.2024
514 | 0
դեպի վեր