ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ես ինձ համարում եմ թատրոնի դերասանուհի
09:09, 02.03.2024
575 | 0

Հարցազրույց դերասանուհի Արև Հակոբյանի հետ։

Ես Արմատներով Նոր Ջուղայից եմ։

2013թ.-ին ընդունվել եմ Երևանի Թատրոնի կինոյի պետական ինստիտուտ։ Պատիվ եմ ունեցել սովորել Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցում։
2017-2019թթ․-ին ստացել եմ մագիստրոսի աստիճան՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ։


_Մինչ ընդունվելը ինչո՞վ եք զբաղվել։

_Տաս տարի զբաղվել եմ պարով։Յոթ տարի երաժշտական դպրոցում եմ սովորել՝ (դաշնամուր) ։

2017 թ․-ից աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Իմ ընկերներից մեկը՝ Սիփան Զադոյանը, որը դերասան էր Պարոնյան թատրոնում, ինձ ասաց, որ հրաշալի կլիներ, եթե իրենց հետ աշխատեի։ Հետևելով ընկերոջս խորհրդին եկա Պարոնյան թատրոն և լուսահոգի Երվանդ Ղազանչյանի հետ հանդիպում-զրույցից հետո ընդունվեցի թատրոն։


_Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը։

_Այդ ժամանակ նայում էի ռեժիսոր Կարո Բալյանի բեմադրած՝ «Չափն ընդդեմ չափի» ներկայացման փորձերը, որի պրեմիերային մեկ շաբաթ էր մնացել։ Հերթական փորձն էի նայում, երբ նա ինձ ասաց. «Բեմ բարձրացի՛ր. դու այսօրվանից խաղում ես Ջուլիետի դերը» ։


_Սկզբնական շրջանում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

_Իմ բախտը բերել է, որովհետև Երվանդ Ղազանչյանը հնարավորություն էր ընձեռնում երիտասարդ կադրերին՝ ինքնադրսևորվելու, և բոլոր դժվարություններին, որ հանդիպել եմ, նա լուծումներ է տվել։

_Ո՞րն էր Ձեր խաղացած առաջին դերը թատրոնի բեմում։


_Առաջին դերս եղել է Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգո ներկայացման մեջ՝ Մարիայի կերպարը։

_Ի՞նչ դերեր եք խաղացել, կարող եք առանձնացնել դրանցից մեկը, որը կարո՞ղ եք խաղալ առանց հոգնելու, որովհետև կան մարդիկ որոնք ասում են՝ միևնույն դերը խաղալուց հոգնում են կամ հիասթափվում։

_Դերերս շատ են. «Սիրելիներից մի բաժանվեք» Իրինա, «Ներոն և Սենեկա» Ագրիպինա, Պոպեա Սաբինա, Օկտավիա։
Հիմա կառանձնացնեմ մեկը, որը խաղալիս կատարսիս եմ ապրում. «Գիշատիչների խնջույքը» ներկայացումը, որտեղ խաղում եմ Բրիժիտի կերպարը։


_Դուք խաղում եք թատրոնում և նկարահանվում հեռուստասերիալում, հասցնու՞մ եք, մեկը մյուսին չի՞ խանգարում։

_Ճիշտ գրաֆիկ կազմելու դեպքում երկուսն էլ համատեղելի են։
Ես ինձ համարում եմ թատրոնի դերասանուհի։ Պաշմում եմ կինոն, բայց ինձ շատ խորթ աշխարհ է սերիալը։ Թվում է, թե դերասանի համար պետք է հեշտ լինի խաղալ սերիալում, բայց իր պարզ ու մինիմալիստական խաղով և ձևաչափով բավականին պատրաստվածություն և փորձ է պահանջում։

_ «Սերը երբեք չի մոռանում» հեռուստասերիալում նկարահանվելու մասին պատմեք։

_Իմ շատ լավ ընկեր ու լրագրող՝ Իշխան Դանիելյանի և դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հորդորով մասնակցեցի քաստինգին։ Միանշանակ մտածում էի, որ չեմ անցնի, բայց պրոդյուսեր Ելենա Արշակյանը ինձ ընտրեց և վստահեց գլխավոր կերպարներից մեկը։


_Արդյոք գտնու՞մ եք նմանություններ Ձեր և Ձեր կերտած կերպարի միջև։

_Երբեք ինձ և իմ կերպարներին չեմ նույնացրել։ Կարծում եմ՝ դերասանի վարպետությունը հենց դրանում է կայանում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարի Բաղդասարյան
դեպի վեր