ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Միջնադարյան Եվրոպայում շատ խստապահանջ են եղել բարոյական նորմերը խախտողների նկատմամբ
21:08, 23.03.2024
511 | 0

Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը նախորդած միապետության դարաշրջանում «կոտոշավոր» ամուսիններին նստեցրել են էշին ու ման են տվել քաղաքում կամ գյուղում:

Տղամարդը՝ լիներ նա քաղաքացի, թե գյուղացի, լիներ նա «կոտոշավոր» ամուսին կամ իր կնոջ վրա իշխելու անկարող ամուսին, դաժան ծաղր ու ծանակի է ենթարկվել. Նրան մերկացրել են, էշին «թարս» նստեցրել ու ման են տվել քաղաքի կամ գյուղի փողոցներով՝ բնակչության ծաղրալի բացականչությունների տարափի ներքո: Այս նսեմացնող պարտադրանքը, որ կիրառվել է նաև սիրեկան զույգերի նկատմամբ, պահպանվել է միապետության գոյության ամբողջ ընթացքում:

1556 թվականին Անրի 2-րդ թագավորը, հետևելով բողոքականություն ընդունած պետությունների օրինակին, հանուն հասարակության բարոյականության, պատերազմ են հայտարարել «արտաամուսնական հղիությունը թաքցնող և արտաամուսնական կապերի մեջ գտնվող բոլոր կանանց»: Դրան հետևել են թագավորի և նահանգային կառավարիչների որոշումները բոլոր տեսակի հասարակաց տները, անառանանոցները փակելու մասին: Այս միջոցառումների հետևանքով Եվրոպայի շատ երկրներում կանանց դրությունը վատթարացել է: Կնոջն անհավատարմության մեջ «բռնացրած» ամուսինն իրավունք է ունեցել սպանել նրան, եթե նույնիսկ նա հղի վիճակում է եղել: Արդարադատությունը նույնիսկ դավաճանված տղամարդուն իրավունք է վերապահել կնոջը ջրում խեղդել:

Միջնադարում հրատարակված սովորույթների գիրքն ասում է, թե տղամարդը հանցանք չի գործում, եթե կնոջն սպանելու փոխարեն ընդամենը ծեծում է: Գերմանիայի Բրյուգե քաղաքում հրատարակված այդպիսի գրքերից մեկն էլ պնդել է, թե ամուսիններն իրավունք ունեն իրենց անհավատարին կնոջը կտրել վերևից ներքև և նրա արյամբ ջերմանալ. այդպիսի ամուսինները հանցագործ չեն դիտարկվել, եթե կտրածը կարել են, և կինը ողջ է մնացել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
404 | 0
09:44, 13.04.2024
464 | 0
11:39, 08.04.2024
442 | 0
09:16, 06.04.2024
389 | 0
դեպի վեր