Սուտը կապված է ճշմարտությունն ասելու համարձակության բացակայության հետ: Ալֆրեդ Ադլեր, 18 – 19-րդ դարերում ապրած ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ *** Ստախոսի պատիժն այն չէ, որ նրան այլևս ոչ ոք չի հավատում, այլ այն, որ նա ինքն այլևս ոչ մեկին չի հավատում: Ջորջ Բեռնարդ Շոու *** Մենք շատ քիչ բան գիտենք և վատ ենք սովորում. այդ պատճառով էլ պիտի ստենք: Ֆրիդրիխ Նիցշե *** Սուտը չարի խտացումն է: Վիկտոր Հյուգո *** Մի սուտը մեկ այլ սուտ է ծնում: Տերենտիոս Պուբլիոս, մ.թ.ա. 2-րդ դարում ապրած հռոմեացի կատակերգու գրող *** Չի կարելի տհաճ ճշմարտություն ասել և չի կարելի հաճելի սուտ ասել: «Մանուի օրենքներ» -ից *** Ստախոսը նույն գողն է, միայն թե գողը հափշտակում է քո ունեցվածքը, իսկ ստախոսը՝ խելքդ: Իբրահիմ ալ-Հուսրի, 9 -10-րդ դարում ապրած պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ և մաթեմատիկոս |