Քարքարոտ արահետով անցնելիս ես հանդիպեցի փոքրիկ եղբորը շալակած մի աղջնակի: «Զավակս, -հարցրեցի ես նրան, - այդ ի՞նչ բեռ ես տանում»: Նա նայեց ինձ և ասաց. «Սա բեռ չէ, սա իմ եղբայրն է»: Ես պապանձվեցի. աղջնակի խոսքը մեխվել էր ուղիղ սրտիս մեջ: Եվ երբ մարդկանց վիշտն ու ցավը, մարդկանց դժբախտությունը հուսահատեցնում է ինձ, երբ քաջությունս ու վճռականությունս լքում են ինձ, ես հիշում եմ այդ աղջնակի խոսքը և ինքս ինձ ասում եմ. «Դու բեռ չես կրում, դա քո եղբայրն է»: |