ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եղջյուրավոր» ասպետը
08:55, 04.04.2024
355 | 0

Առաջին խաչակրաց արշավանքի հերոսներից մեկը՝ ժամանակին շատ հռչակավոր Տանկրեդ դ՝Օտվիլը, Գալիլեայի և Տիբերիայի իշխանը, Անտիոքի իշխանության ռեգենտը, Բոհեմունդ Տարենտացու ազգականը, «եղջյուրավոր» է եղել, այսինքն կինը նրան դավաճանել է: Քաջ խաչակիրն այս համբավին է արժանացել, որովհետև նրա կինը՝ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Առաջինի դուստր Սեսիլը, ամուսնու աչքի առաջ սիրային հարաբերության մեջ է եղել Տրիպոլիտանիայի կոմսի հետ: Բայց քանի որ Տանկրեդը շարունակ պատերազմ է մղել մահմեդականների դեմ, կնոջ դավաճանությունից առանձնապես չի նեղսրտել: 1112 թվականին դեկտեմբերին նա մահացել է տիֆից: Մահկանացուն կնքելուց առաջ նա կնոջը հանձնարարել է ամուսնանալ վերոհիշյալ կոմսի հետ: Սեսիլը, բնականաբար, սիրով կատարել է մահացած ամուսնու կամքը:

Այս Սեսիլը եղել է իր մոր՝ գեղեցկուհի Բերտրադ դը Մոնֆորի, Անժուի կոմսուհու «արժանավոր» զավակը: Անժուի կոմսուհին ամուսնությունից մի քանի տարի անց հեռացել է ամուսնուց և դարձել է Բրետոնի ծեր հերցոգի հինգերորդ կինը՝ նրանից ծնելով մեկ որդի: 1092 թվականի մայիսի 15-ին, գայթակղված Բերտրադի գեղեցկությամբ, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Առաջինը նրան բառացիորեն փախցրել է (հավանաբար՝ ամուսնու համաձայնությամբ) ու դարձրել իր կինը, որից էլ Բերտրադը ծնել է Սեսիլին:

Կաթոլիկ եկեղեցին չի ընդունել այս ամուսնությունը, և Հռոմի պապ Ուրբանոս 2-րդը 1095 թվականին հաստատել է Կլերմոնի եկեղեցական ժողովի որոշումը, որը Ֆիլիպին և Բերտրադին բանադրել էր ու վտարել եկեղեցուց:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
422 | 0
09:44, 13.04.2024
499 | 0
դեպի վեր