ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ծաղկունք 5-րդ միջազգային փառատոնը կայացավ
21:02, 29.04.2024
383 | 0
«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, ս.թ. ապրիլի 26-ին կայացավ նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն, որին հաջորդեց «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։ Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի եւ Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր` ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։ Ցանկանում եք մեր շնորհակալական խոսքը հղել բոլոր պարախմբերին` մեր միտքն ու գաղափարը ի գործ դնելու համար։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
256 | 0
դեպի վեր