ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
էսթետ-բժիշկ Մովսես Բադալյանը էսթետիկ միջամտությունների, գեղեցկության ստանդարտներին համահունչ քայլելու մասին և ոչ միայն
02:30, 15.06.2024
209 | 0
Այսօր բազմաթիվ կանայք և աղջիկներ նախընտրում են դիմել էսթետիկ միջամտությունների՝ գեղեցկության ստանդարտներին համահունչ քայլելու համար։ Հաճախ առանց կնճիռների ու հարթ դեմք ունենալու ցանկությունն այնքան գրավիչ է դառնում, որ շատերն ուշադրություն չեն դարձնում, թե որտե՞ղ ու ի՞նչ նյութերով են իրականացնում անհրաժեշտ միջամտությունները։

էսթետ- բժիշկ Մովսես Բադալյանը EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում խոսել է պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունների մասին:

-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում:
- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ և այլն:


- Այսինքն Ձեզ կարող են դիմել էսթետիկ միջամտության ցանկացած խնդրով:
- Այո՛, պատահում է: Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ բուժառուն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:


-Ինչ է իրենից ներկայացնում բոտոքսը (բոտուլոտոքսինը):
-Բոտոքսը ենթադրում է նյութ, որի օգտագործման համար անհրաժեշտ են բժշկական գիտելիքներ, որովհետև դրա համար հատուկ դոզա և դեղաչափ է անհրաժեշտ, որպեսզի այն խնդիրը, որը լուծելու համար դա ներարկում են, չառաջացնի մեկ այլ խնդիր։ Սակայն հիմա այնքան շատ են «սև շուկա» -ում» տարածված անհայտ ծագման դեղամիջոցները, որոնք առաջացնում են շատ լուրջ խնդիրներ։ Բոտոքսը կիրառելի է 20 տարեկանից բարձր անձանց դեպքում: Խոսենք ֆիլերների մասին: Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես լրացնում է ծերացած, պակասող հյուսվածքները: Դրանք ներմուծվում են ձևավորված կնճիռների, ակոսների շրջանում, օրինակ, քիթ-շրթունքային ծալքի մեջ, մեջքի քթի, բերանի անկյունների շրջանում, բերանի շուրջը, աչքերի տակ, արցունքային ակոսի մեջ, ինչպես նաև շրթունքներին, այտերին և մարմնի այլ մասերին ծավալ հաղորդելու համար: Պրոցեդուրան սովորաբար տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ: Շրջանը, որտեղ ներմուծվում է պրեպարատը, սովորաբար նախօրոք ցավազրկվում է հատուկ միջոցներով կամ պրեպարատի մեջ արդեն լինում է անզգայացնող:

-Ինչպիսի՞ հակացուցումներ ունեն ֆիլերները:
-Կոսմետոլոգիայում կիրառվող բոլոր տեսակի ներարկումային պրոցեդուրաների համար հակացուցումներն այստեղ ընդհանուր են: Չի կարելի ներարկում անել պրեպարատի ներմուծման շրջանում մաշկային ցանավորումների, ալերգիկ ռեակցիաների, էկզեմայի կամ վարակային բորբոքումների ժամանակ: Հակացուցումներ են նաև սուր վիրուսային վարակը, աուտոիմուն հիվանդությունները, ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումը, հղիությունը և կաթնարտադրությունը, օնկոլոգիան:


-Ի՞նչ պետք է իմանան այն մարդիկ, ովքեր մտածում են ֆիլերների մասին:
-Կարևորը ճիշտ մասնագետի ընտրությունն է: Քանի որ բժշկությունը միշտ ուղեկցվում է որոշակի ռիսկերով, որքան կրթված և գիտակ լինի բժիշկը, այնքան ավելի հավանական է, որ պացիենտը ֆիլերների ներարկումից կստանա ցանկալի արդյունք, և այն իր համար կլինի անվտանգ:

-Մեզոթերապիա թե՞ պլազմոթերապիա, ո՞րն ընտրել:
-Մեզոթերապիան ոչ վիրահատական միջամտություն է, որի ժամանակ մաշկի տակ ներարկվում են հատուկ դեղամիջոցների կոկտեյլներ, որոնք պարունակում են հիալուրոնաթթու, վիտամիններ, ամինաթթուներ, օլիգոտարրեր, լիպոլիտիկներ, պեպտիդներ: Պլազմոթերապիան համարվում է ավելի արմատական, բայց միանգամայն անվտանգ միջամտություն։ Այս դեպքում օգտագործվում է հաճախորդի պլազման: Դրա համար արյունը հավաքվում և մաքրվում է ցենտրիֆուգում: Ստացված բաղադրությունը ներարկվում է խնդրահարույց մաշկ ունեցող հատվածներին։ Պրոցեդուրայի արդյունավետությունը շատ բարձր է։ Բանն այն է, որ կոսմետիկ պատրաստուկները սովորաբար չեն կարողանում ներթափանցել հյուսվածքների խորը շերտեր։ Դրան հակադրվում է մարմնի իմունային պաշտպանությունը: Պլազմոլիֆթինգն ավելի լավ է, քան մեզոթերապիան, խթանում և վերականգնում է առողջության համար անհրաժեշտ գործընթացները:

- Որն է Ձեր խնդիրը՝
-Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում ոչ միայն գեղեցկացնել մարդու արտաքինը, այլև միջամտությունը կատարել շատ անվնաս և գրագետ: Միջամտությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, գեղեցիկ, դրական և ուրախ:


էսթետ-բժիշկ Մովսես Բադալյանի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով՝ +37477533510 հեռախոսահամարին կամ գրել Ինստագրամյան և Ֆեյսբուքյան էջին:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աննա Գասպարյան
դեպի վեր