ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Արդյո՞ք ցանկացած իշխանություն Աստծուց է (2)
11:28, 18.06.2024
386 | 0

Շատերն են մեջբերել այս խոսքերը.

«Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ 2Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3քանի որ իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարի՛ն գործիր և նրանից գովասանք կստանաս, 4որովհետև նա Աստծու պաշտոնյա է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթե չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մեջքին իզուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր՝ բարկության համար, նրա դեմ, որ չարն է գործում»: (Հռոմ. 13: 1-4):

Արժե խոսել Սուրբ գրքից մեջբերված հատվածի ճիշտ ըմբռնման մասին։ Չի կարելի կանգնել նրանց կողքին, ովքեր մի հատված են հանում համատեքստից և դրանով իսկ փորձում են նմանվել սուրբ գրությունների փորձագետի:

Հիմա ուշադիր կարդանք հիշյալ տեքստը:

1. Ամեն մարդ (նույնիսկ երկրային կառավարությունների անձնական ներկայացուցիչները) թող հպատակվի բարձրագույն իշխանություններին (այսինքն՝ Աստծո կառույցին), քանի որ չկա իշխանություն, եթեԱստծուց չէ (այն, ինչ հնազանդ չէ Աստծուն, իշխանություն չէ) . գոյություն ունեցող իշխանությունները սահմանված են Աստծուց (Աստծո կողմից են հաստատված):

2. Հետևաբար, ով հակառակվում է իշխանությանը (Աստծո կողմից հաստատված, Աստծուն հնազանդվող) դիմադրում է Աստծո սահմանածին: Իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են, դատապարտություն կբերեն իրենց վրա։

3. Քանի որ (հնազանդ) իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Կառավարիչները սարսափելի են ոչ թե բարի գործերի, այլ՝ չար գործերի համար (բարու կողմն են): Ուզու՞մ ես չվախենալ իշխանությունից. բարի գործ արա և գովասանք կստանաս նրանից,

4. Քանզի իշխանավորը (միայն այն դեպքում, եթե) Աստծո ծառան է (եթե նա ծառայում է) ի նպաստ քո բարիքի: Եթե չարություն ես գործում, վախեցիր, որովհետև նա իզուր սուր չի կրում. նա Աստծո ծառան է (եթե դա իմ լավության համար է) և վրիժառու է՝ չարագործներին պատժելու համար (և, համապատասխանաբար, խրախուսում է բարիք գործողներին)»:

Տեքստի հեղինակը՝ Պողոս Առաքյալը, օգտագործում է երեք հասկացություն. առաջին համարում՝ «գերագույն իշխանություն» ՝ առաջին, երկրորդ և երրրորդ համարներում՝ «իշխանություն», և «կառավարիչներ» (որոշ թարգմանություններում՝ «տիրակալներ», «կառավարիչներ», «իշխաններ») ՝ երրորդ և չորրորդ համարներում: Այս երեք հասկացությունները ոչ միայն տարբեր են ըմբռնմամբ, այլև հակասում են տեքստի իմաստին:

Այսպիսով, բարձրագույն իշխանությունն իսկապես Աստծուց է, և բոլորն առանց բացառության պետք է ենթարկվեն դրան, հետևաբար միայն «Բարձրագույն իշխանությանը» ենթարկվողն է Աստծո կողմից հաստատված «իշխանությունը»: Այն, ինչ հնազանդվում է Աստծուն, «իշխանություն է», իսկ այն, ինչ չի ենթարկվում Աստծուն, իշխանություն չէ: Ստալինը, Հիտլերը, Մուսոլինին, Ֆրանկոն, Սադդամը, Քադդաֆին, Ներոնը, Կալիգուլան, Բերիան, բոլոր դարերի մեծ ու փոքր դիկտատորներն ու բռնակալները, մեծ բանտի «կնքահայրեր» են եղել. այս մարդիկ իրենց երկրներում ունեցել են ուժ և երկրային իշխանություն նույնիսկ սպանելու, բայց երբեք հավանության չեն արժանացել Աստծո կողմից: «Ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և սատանայի միջև»: Դա իշխանություն չէ: Պատանդառու ահաբեկիչները, ովքեր բացարձակ իշխանություն ունեն պատանդների վրա, մի՞թե Աստծուց իշխանություն են ստացել։ Իհարկե՝ ո´չ:

Եզրակացություն. Իրական «զորություն» կամ «իշխանություն» դառնալու համար նախ պետք է հնազանդվել Աստծուն: Իսկ ով չի հնազանդվել, ոչ էլ Աստծո հավանությանն է արժանացել, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ:

Պողոս առաքյալի խրատը կորնթացիներին վերն ասվածի հաստատումն է.

«Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք, որովհետև ի՞նչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ: Ի՞նչ ընդհանրություն ունի լույսը խավարի հետ: Ի՞նչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիալի հետ: Կամ ի՞նչ բաժին ունի հավատացյալն անհավատի հետ» ։ (2 Կորնթ. 6: 14-15):

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր