ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ամուսնության ճգնաժամը
14:25, 07.06.2013
3609 | 0
Հաճախակի է ամուսնական զույգերի մոտ առաջանում բարդ պրոբլեմներ, խնդիրներ, ճգնաժամեր: Որոնք և չհաղթահարելու դեպքում դառնում է ամուսնալուծությունների հիմք: Ամուսնական զույգերի մոտ ճգնաժամեր կարող են դառնալ մի շարք ատճառների հետևանքով: Դրանցից են նյութական և կենցաղային պրոբլեմները, ամուսիններից մեկի հարբեցողությունը և թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունը, հոգեբանական անհամատեղելիությունը, նոր սերը, երեխաների բացակայությունը, ընտանիքի արժեզրկումը:
Եվ այս բոլոր ճգնաժամերը, պրոբլեմները չհաղթահարելու դեպքում առաջանում է ամուսնության քայքայումը, ամուսնալուծությունը: Քանի որ մեր օրերում ամուսնության մեջ գլխավոր դերը պատկանում է սիրուն, և ոչ թե պարտավորությանը կամ պարտքին, ինչպես նախկինում էր, ապա փոխադարձ սիրո զգացմունքի բացակայությունը կարող է ամուսնալուծության իրական հիմք դառնալ:
Ավանդական հասարակության մեջ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է: Այսօր ամուսնալուծությունների քանակը այնքան կտրուկ է աճել, որ գրեթե հավասարվում է ամուսնությունների ընդհանուր քանակի կեսին:
Ամուսնալուծությունների քանակը ընդհանուր առմամբ մեծանում է աշխարհի համարյա բոլոր երկրներում: Նույնիսկ կաթոլիկական խիստ ավանդույթներ ունեցող երկրներում ամուսնալուծությունը անհամեմատ հեշտ է, քանի մի քանի տարի առաջ: Ընտանիքի կայունության պահպանման, ամուսնալուծությունների ամուսնալուծությունների դինամիկայում նկատելի է նաև մի ընդհանուր միտում` դժվար ժամանակներում, նեղությունների մեջ մարդիկ ավելի են միավորվում, նրանք իրենց համար բարոյական և հոգեբանական նեցուկ են դարձնում ընտանիքը, ամուսնալուծությունների քանակը նման պայմաններում նվազում է: Ժամանակները լավանում են, կյանքը հեշտանում է, շատանում են զվարճանքներն ու փողը, ավելանում է նաև ամուսնալուծությունների թիվը:

Շարունակությունն այստեղ

http://em-ik.blogspot.com/2013/06/blog-post_7.html#.UbG0rOepVTI
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հետաքրքիր նորություններ
դեպի վեր