Հուլիս 14, 2013 | 14: 39 Մինեսոտայում 83 տարեկանում վախճանվել է «Թվիստեր» խաղի հեղինակ Չարլզ Ֆոուլին, գրում է Los Angeles Times-ը: Ֆոուլին մահացել է հուլիսի 1-ին, սակայն հարազատներն այդ մասին մամուլին հայտնել են միայն հիմա: Ֆոուլիի մահվան պատճառների մասին չի նշվում: Իր կյանքի ընթացքում Ֆոուլին ընդհանուր առմամբ 97 հայտնագործություն է արտոնագրել, հաղորդում է «Lenta.ru» -ն: «Թվիստերը» Ֆոուլին ստեղծել է Նիլ Ռեբենսի հետ միասին: Խաղն արտոնագրվել է 1966թ-ին: «Թվիստերի» կոմպլեկտի մեջ չորս գույնի գորգեր կան եւ թվացույց, որի հիման վրա մասնակիցները պետք է ոտքերն ու ձեռքերը որոշակի շրջանակով դնեն: |