ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ընտանիքը դաստիարակության հիմնական օղակն ու վճռական գործոնը
15:03, 14.10.2013
5894 | 0

Ընտանիքը եղել և մնում է անձի բարոյական դաստիարակության հիմնական օղակն ու վճռական գործոնը: Ընտանիքից է սկսվում բարոյական դաստիարակության նախահիմքերի կառուցումը, որից հետագայում ձևավորվում և ամրապնդվում են անձի վարքի ձևերը:

Ընտանիքի հասարակական դերի աճը իր հերթին ենթադրում է բարոյական պատասխանատվության բարձրացում: Ընտանիքը պետք է կարողանա դաստիարակել հոգեպես հարուստ, բարոյապես բարձր սկզբունքներով առաջնորդվող սերունդ, ապագա հասարակարգի արժանի ժառանգորդներ: Ընտանիքը պետք է դառնա հասարակական կարգի, բարոյական սկզբունքների ամենահուսալի հենարանը: Այդ խնդրի իրականացումը պահանջում է ծնողների բարձր պատասխանատվություն, անհրաժեշտ պահանջկոտություն և ամենօրյա հսկողություն երեխաների արարքների նկատմամբ: Դաստիարակությունը անհրաժեշտ է տանել այնպիսի հունով, որ երեխաների մտքերն ու զգացմունքները հնարավոր լինի ուղղել դեպի բարոյական մաքուր սկզբունքները, դեպի հասարակայնորեն անհրաժեշտն ու օգտակարը: Դաստիարակության արդյունավետության մեջ կարևոր է ծնողի բարոյական կերպարը, նրա անձնական օրինակը, խոսքի և վարվելակերպի միասնությունը: Ծնողի անձնական օրինակը հանդես է գալիս որպես բարոյական փորձի փոխանցման յուրահատուկ ձև: Ինչպես ասել է ռուս գրող Տուրգենևն.’’ Անկարգություն չի լինի այն ընտանիքում, որտեղ ծնողի վարքը բարոյականության բարձրագույն տիպար է": Իհարկե, արատավորված ընտանիքում, հեղինակազրկաված ծնողը չի կարող դրական ազդեցություն ունենալ իր երեխայի բարոյական դաստիարակության վրա: Անկասկած, ընտանիքում տիրող հարաբերությունները, հոգեբանական և բարոյական ընդհանուր մթնոլորտը իր անխուսափելի դրոշմն է թողնում երեխաների վարքի ու հոգեբանության ձևավորման վրա:

Աշխարհը, մարդկային փոխհարաբերությունները երեխան մեկնաբանում է ծնողի տեսանկյունով: Սակայն այս չի կարելի բացարձականացնել, քանի որ կան երեխաներ, որոնք շատ ինքնուրույն են, աշխարհին նայում են իրենց տեսանկյունից: Նման դեպքերում բացասական վարքի պատճառը պետք է փնտրել շրջապատում, փողոցում, արտաքին պայմանների մեջ: Քանի որ, այդպիսի երեխաները արհամարհելով բարոյական արժեքները, առաջնորդվում են փողոցի ուժով և օրենքով և իհարկե, նրանցից շատ-շատերը դառնում են հարբեցող, մարմանվաճառ, խաբեբա, ավազակ, հանցագործ, խաղամոլ: Երբ երեխան ընտանիքում տեսնում է անտարբերություն, կոպտություն, բռնություն և դաժանություն, ինքնըստինքյան նրա մոտ նույնպես սկսում են ի հայտ գալ սոցիալապես բացասական գծեր: Երբ ծնողներից որևէ մեկը հեռանում է տանից` թողնելով ընտանիքը, երեխայի հոգեկան աշխարհում առաջանում է երկմտանք, խորը հիասթափություն: Եվ ինչպես ասել է մանակավարժ Ա. Մակարենկոն "’Տունն ու ընտանիքը լքած երեխաներին և հասարակության հանդեպ պատասխանատվությունը կորցրած ծնողների վարքը համարում էր մարդկության ստորին սահմանին կանգնած հանցագործություն: Սա նշանակում է, որ ընտանիքը անհրաժեշտ մակարդակով չի կատարում իր առջև դրված բարոյական ֆունկցիան, չի ցուցաբերում պահանջվող խստությունն ու հսկողությունը, որի հետևանքը լինում է երեխայի արարտավոր արարքներն ու հակահասարակական սխալ մոտեցումները:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մանուշակ Հովակիմյան
20:50, 07.01.2014
3746 | 0
18:00, 02.08.2013
7499 | 1
18:53, 28.07.2013
4121 | 0
դեպի վեր