ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
10 գրավիչ ու սեքսուալ բան, որ անում են աղջիկները
00:58, 28.09.2013
12729 | 4
Համացանցը, գովազդներն ու ԶԼՄ-ները փորձում են մեզ համոզել, որ կնոջ մեջ ամենասեքսուալն այն է, որ նա մերկանում է և թափահարում կրծքերով, բայց դա այդքան էլ այդպես չէ: Տղամարդիկ կարծես թե մոռացել են, որ կնոջ մեջ երկրորդական սեռական նշաններից բացի կարող է սեքսուալ և այլ բան լինել: Խոսենք թոփ-10 սեքսուալ ու գրավիչ բաների մասին, որ աղջիկներն են անում և գրավում տղամարդկանց:

1. Երբ աղջիկը կրում է նեղ ջինսե տաբատ
Պարզվում է` շատ տղաներ պատրաստ են ժամերով հետևել, թե ինչպես են աղջիկները հագնվում, հատկապես նրանց դուր է գալիս, թե ինչպես են աղջիկներն առավոտյան ոլորվելով ու պար գալով հագնում իրենց նեղ ջինսերը:

2. Երբ ձգվում է տղայի դիմաց
Երբ աղջիկները նախամարզանք են կատարում մարզադահլիճում, հաճելի է հետևել դրան, բայց ավելի հաճելի է, երբ նրանք դա անում են տնային պայմաններում: Անգամ երբ աղջիկները պարզապես ձգվում են, ճրթճրթացնում հոդերն ու տարածում ոտքերն ու ձեռքերը, դա նույն ազդեցությունն է թողնում տղաների վրա:

3. Երբ հետ է գցում մազերը
Հապա մի պատկերացրեք` գեղեցկադեմ ու նրբիկ աղջիկը մեղմիկ քամու ուղեկցությամբ հետ է գցում իր շքեղ վարսերը… Նման է ռոմանտիկ ֆիլմի, չէ՞: Իրականում այս ժեստը նույն կերպ գեղեցիկ ու ռոմանտիկ է տղաների համար:

4. Ուղղում է փողկապը
Ամուսնության ժամանակ կամ երկար հարաբերությունների պարագայում սա բավականին նուրբ բան է, հատկապես որ աղջիկները միշտ հաջողացնում են ավելի լավ անել այն, ինչը պահանջում է զգուշավորություն և գեղեցկություն: Նույնը վերաբերում է փողկապին կամ թիթեռնիկին:

5. Փռշտում է
Տղամարդիկ «քրտնած, փռչոտ, բռի արարածներ են, ովքեր սիրում են թքել, հայհոյել, մորուք աճեցնել և ծառ կտրել»: Տարօրինակ չէ, որ նրանց գրավում են հակառակ բաները` քնքշություն, նրբագեղություն և տհաճ հոտի բացակայություն: Երբ տղամարդիկ փռշտում են, դա նման է ատոմային ռումբի պայթյունի, իսկ երբ աղջիկներն են փռշտում, դա նրանց մոտ այնքան նուրբ ու զվարճալի է ստացվում, որ կարծես փոքրիկ գազանիկ փռշտա:

6. Կծում է շրթունքները
Այս անմեղ ժեստը լրիվ արժանի է նրան, որպեսզի դրա մասին մի քանի երգ գրվի, մի քանի տղայի մռութ ջարդվի և ևս մի քանի խենթություն կատարվի:

7. Երբ քայլում է` օրորելով կոնքերը
Մամուլի խոսնակ` WWW.LRATU.RU
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
WWW.LRATU.RU
դեպի վեր