|
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց, Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ, Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ, Նաւապետ բարի, փրկեա զիս: ------------------------------------- Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ. Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ. Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն: Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր: Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր: Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:
------------------------------------
Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ, Մեղայ, ողորմեա:
------------------------------------
Ընդ առաւօտս կանխեցից՝ Յանդիման լինել քեզ, Թագաւոր իմ և աստուած իմ:
Ընդ առաւօտս լուիցես Ձայնի իմում, տէր. Թագաւոր իմ և աստուած իմ:
Ես զքեզ աղաչեմ, տէր, Նայեա յաղօթս իմ, Թագաւոր իմ և աստուած իմ:
------------------------------------
Մեղք իմ բազում են յոյժ, Ծանր են քան զաւազ ծովու, Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան, Որ ողբալով կարդամ առ քեզ, Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Հեղ յիս զգթութիւնդ քո, Բազմումողորմ եւ մարդասէր. Քանզի քեզ միայնոյ մեղայ, Ողորմեա՛ ինձ, Աստուած:
------------------------------------
Աստուած բազումողորմ, Խնայեա յայարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:
Աստուած բազումողորմ, Խնայեա յայարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:
Արեգակն արդարութեան, Ծագեա ի հոգիս մեր Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:
Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն Եւ փրկեա ի նեղչաց մերոց, Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:
------------------------------------
Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր, Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛:
Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր, Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛:
Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր, Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛:
------------------------------------
Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն Յապականացու կենցաղըս ծախեցի, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի Եւ եղէ անբարունակ որթ, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի Պըտղակորոյս` որպէս ձիթենի, Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի'չ, Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
|