ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Հարսանիք, որը միաձուլել է գարեջուրը և ռոմանտիկան (ֆոտոշարք)
15:34, 11.03.2014
3843 | 0

Հարսանեկան արարողությունը նորաստեղծ ընտանիքի կազմավորման մասին պատմող ամենագեղեցիկ խորհրդանիշն է: Իսկ այն առավել հիշարժան դարձնելու համար պետք է ընտրել յուրօրինակ թեմատիկա, որը մեկընդմիշտ կտպավորվի և հյուրերի, և նորապսակների հիշողության մեջ: Հարսանիք բլոգը որոշեց դիմել հետաքրքիր եղանակի փորձարկման՝ ձեզ ներկայացնելով «գարեջրային հարսանիքի» սցենար:

Իհարկե, մեր՝ հայկական հարսանեկան ավանդույթներն էլ են բավականին գեղեցիկ, բայց ժամանակակից շատ զույգեր չեն կողմնորոշվում ինչպես անմոռանալի դարձնել իրե՛նց տոնը: Իսկ դրան օգնության գալիս են թեմատիկ հարսանիքները:

Արդեն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն էկոհարսանիքները, որոնք տեղի են ունենում բնության գրկում՝ բնական նյութերի «ուղեկցությամբ»: Իսկ էլ ինչը կարող է լինել առավել բնական, յուրօրինակ և անկրկնելի, քան, այո-այո, «գարեջրային հարսանիքը»: Այս ըմպելիքը ունի հարուստ պատմություն, այն կարող է դառնալ «country style» լավագույն լուծում և կարող է իր քաղցր հատիկը, օյ, կներեք, գարեհատիկը ավելացնել հարսանիքին:
Շարունակությունը
Մամուլի խոսնակ` Հարսանիք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հարսանիք
դեպի վեր