ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Համացանցը պայթեցրած հարսանեկան հիասքանչ զգեստներ. Berta Bridal
15:49, 19.03.2014
5564 | 0

Berta անուն, որը պայթեցրեց հարսանեկան նորաձևությունը: Իսրայելցի այս դիզայները դիզայներական իր առանձնահատուկ լուծումներով միանգամից գրավեց նորաձևության աշխարհը: Նրա գեղարվեստական մոտեցումը հարսանեկան զգեստներին կարողացավ հիացնել անգամ ամենահանրահայտ դիզայներներին: Նրա հավաքածուները, որոնք ստեղծվում են թանկարժեք կտորի, առանձնահատուկ ձևավորումների և բարձր ճաշակի համադրությամբ, ցուցադրվում են նորաձևության աշխարհի բոլոր քաղաքներում և մշտապես ամենասպասելիներից մեկն են: Ունենալով արդեն 16 տարվա փորձ այս ոլորտում, Berta-ն համարվում է աշխարհի լավագույն դիզայներներից մեկը, ում ստեղծագործությունները ցանկալի են, երազային, հմայում են ոչ միայն ապագա հարսներին, այլև անգամ նրանց, ովքեր չեն կարող անտարբեր անցնել գեղեցիկի կողքով:

Դե ինչ, Հարսանիք բլոգը ձեզ հնարավոր է տալիս սեփական աչքերով տեսնել համացանցող ամենա-ամենա քննարկվող, դիտվող և տարածվող հարսանեկան զգեստների 2014-ի հավաքածուն:
Ֆոտոշարք

Մամուլի խոսնակ` Հարսանիք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հարսանիք
դեպի վեր