ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որդեգրած բանաձևը
18:50, 12.04.2014
1886 | 0

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին:
Այս առիթով Միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:
Նամակում մասնավորապես կարևորվում է Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի սեմին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման եւ դատապարտման գործում:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր