ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ապաշխարությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է
18:26, 25.07.2014
5336 | 0
ՆԱպաշխարությունը շանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել։ Կոչվում է նաև խոստովանանք։ Ապաշխարությունն արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում։ Հին կտակարանում գոյություն ունեցող Ապաշխարության (Հովել 2: 12) և խոստովանանքի (Թվեր 7: 58, Ղևտ. 5: 4–10) գաղափարին Հիսուս Քրիստոսն ավելի մեծ նշանակություն է տվել և հոգևոր կյանքի վերածել։ Նրա խոսքերը ապաշխարության մասին բազմիցս վկայված են Նոր կտակարանում՝ «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4: 17), «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13: 3), «Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15: 7) ։ Քրիստոսն ապաշխարության խորհուրդը կատարելու իրավունքը տվել է
առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին (Հովհ. 20: 21–33) ։
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8238 | 0
18:21, 25.07.2014
6117 | 0
դեպի վեր