ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Այսօր 18: 30-ին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն
13:21, 15.04.2014
1926 | 0
Այսօր, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:

«Խոկման» արարողության ընթացքում Մեծի Պահոց Ավագ շաբաթվա շրջանակներում Ավագ երեգշաբթի օրվա խորհրդով` «Տաս կույսերի առակը» թեմայով քարոզ կխոսի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս.
Ամեն
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8239 | 0
18:21, 25.07.2014
6117 | 0
դեպի վեր