ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+23 °C
Մարդը պետք է գիտակցի և անկեղծորեն զղջայ իր կատարած վատ արարքի համար
18:26, 13.05.2014
2152 | 0
Ինչպիսի՞ն է ապաշխարության խորհրդի կատարման կարգը:
Նախ՝ մարդը պետք է գիտակցի և անկեղծորեն զղջայ իր կատարած վատ արարքի համար ու վճռականորեն որոշի այլևս չկրկնել այն:

Ապա՝ նա իր գործած մեղքերը խոստովանում է եկեղեցում, հոգևորականի առջև՝ թողություն (ներում) ստանալու ակնկալիքով (սպասումով):
Այնուհետև՝ հոգևորականը խոստովանողի համար սահմանում է ապաշխարություն՝ աղոթք, պահք, ողորմություն, բարեգործություն և այլ բարի գործեր: Այս կերպ ապաշխարողը հնարավորություն է ստանում քավել իր մեղքը:

Եվ վերջապես՝ զղջումից, խոստովանությունից և քավությունից հետո եկեղեցում հաղորդության միջոցով մարդը թողության է արժանանում: Այսինքն՝ ներվում են նրա մեղքերը:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8284 | 0
18:21, 25.07.2014
6153 | 0
դեպի վեր