ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Սուրբ Զատիկ. ինչպե՞ս զարդարել սեղանը եւ տունը
15:24, 19.04.2014
6321 | 0

Մոտենում է քրիստոնյա աշխարհի կարեւորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը, որն այս տարի գրեթե ամբողջ աշխահում նշվում է ապրիլի 20-ին:

Սուրբ Զատկի սեղանի ամենակարեւոր կերակրատեսակների մասինNEWS.am STYLE-ն արդեն գրել է, իսկ այսօր կներկայացնենք, թե ինչպես կարելի է զարդարել տոնական սեղանը:


Առաջինը, բնականաբար, ցորենն է, որի մեջ շարում են ներկված հավկիթները: Դա պետք է նախապես աճեցնել տարայի մեջ՝ ցորենը լցնելով բամբակի վրա եւ պարբերաբար ջրելով, սակայն եթե չեք հասցրել անել դա, հոգ չէ, Զատկի նախօրեին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դրանցից եւ գնել:


Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով եւ հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով եւ ճուտիկներով:


Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:


Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:


Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:








NEWS.am STYLE






Հեղինակ` 57 hg
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
57 hg
դեպի վեր