ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Մհերը Ստեփանակերտում համերգի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել
22:49, 06.05.2014
5138 | 0

Մայիսի 5-ին Արցախում տեղի ունեցավ երգիչ Մհերի բարեգործական մենահամերգը և «Հավատա» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Ինչպե՞ս ստացվեց, որ երգիչը բեմում ամուսնության առաջարկություն արեց Օքսանա Բաբուրյանին, ինչո՞վ էր պայմանավորված Արցախի ընտրությունը, այս և այլ հարցերի պատասխանները ArmStar.am -ի այս հրապարակման մեջ:


Արցախում հավաքված է շատ յուրահատուկ հանդիսատես, ով գնահատում է ինձ և իմ աշխատանքին լրջորեն է մոտենում: Այնտեղի հանդիսատեսը շատ անկեղծ է, եթե նրան որևէ բան դուր չգա, չի ծափահարի: Անցած տարի մայիսի 9-ին այնտեղ ևս համերգ ունեցա և որոշեցի, որ պետք է անպայման մենահամերգով ներկայանամ այս տարի:

Մենահամերգը շատ լավ է անցել: Հանդիսատեսը հոտնկայս էր ծափահարում, նրանք գնահատում են իրական արվեստը, նրանց համար անգամ պետք չէ երգել այն 6/8-ը, որոնք տեղ էին գտել ձայնասկավառակում:

«Հավատա» ՝ երգչի նոր ձայնասկավառակը


Ձայնասկավառակում ընդգրկված են 11 երգեր և իմ բոլոր տեսահոլովակների կարաոկե տարբերակները:

Ընտրել ենք «Հավատա» երգը որպես ձայնասկավառակի գլխավոր երգ, քանի որ այն անցած տարվա իմ ամենահիթային երգն է եղել, որը նույնիսկ բոլոր մեքնաներից էր լսվում:

Երգիչը չի պատրաստվում ձայնասկավառակի շնորհանդեսն անել Երևանում:

Եթե շնորհանդես անենք, ապա միայն կարաոկե տարբերակի համար, քանի որ դա նորություն է շոու բիզնեսում, իսկ ձայնասկավառակի շնորահանդեսը դժվար թե անենք, ձայնասկավառակի շնորհանդեսը երգչի համար հիմա ոչինչ է դարձել:


Ֆեյսբուքյան նկարներից երևում էր, որ երգչի կողքին եղել են մեր շոու բիզեսի որոշ ներկայացուցիչներ:

Մեր շատ ընկերներ մեզ հետ մեկնեցին Արցախ: Ինձ իրենց ներկայությամբ քաջալերում էին Լիլուն, Գոռ Հարությունյանը, Անահիտ Շահբազյանը և Օքսանա Բաբուրյանը, ով Արցախից է, և երգեց մեհամերգին:

Բեմում՝ մենահամերգի ընթացքում, ամուսնության առաջարկ եմ արել երգչուհի Օքսանա Բաբուրյանին, բայց դեռ չենք պլանավորել, երբ կանենք հարսանիքը:

ArmStar.am/

Հեղինակ` 57 hg
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
57 hg
դեպի վեր