ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ, Դու` անսպառ հայի հավատ ու սիրո նշխար, Անունը քո արև է տաք, կանչ է ու պահանջ, Այլևս ոչ մի խոտոր քայլ ու ոչ մի նահանջ: Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց Ու կանգնիր հպարտ, Տեր կանգնիր մեր կամքին համառ Եվ ուղուն գտած: Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր Բոլորին սիրով, Զավակներիդ կորովն արդար Կյանքիդ հյուսելով: Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ, Դու գերագույն հույսի ճամփա, սրտերի իշխան, Օգնիր, որ քեզ սատար լինեն վերից ու վարից Եվ քեզ փրկել կարողանան դավից ու չարից: Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց Ու կանգնիր հպարտ, Տեր կանգնիր մեր կամքին համառ Եվ ուղուն գտած: Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր Բոլորին սիրով, Զավակներիդ կորովն արդար Կյանքիդ հյուսելով: Յուրի Սահակյան |