Ի˜նչ աշխարհ է, մարդը մարդուն բարեկամ, Մենաստանում ժուժկալ մեկը չմնաց, Ճգնավորն էլ Աստծուն մերժեց ինքնակամ, Խուժանն անցավ. քարը քարին չմնաց, Մի նախարար հագուրդ տվեց կրքերին, Դատավորին հարգ ու պատիվ չմնաց, Մարզպետ մեկը անլուր տեղի կարգերին Խրախճանքը կիսատ թողեց ու գնաց: Պալատական խարդավանքում անմեկին Ի՜նչ գլուխներ թռան հայտնի և անհայտ, Անգամ մանր ու մեծամեծ պետերին Մեկը գետնեց, որ չմնա մի անհատ: Մի աթոռին յոթից ավել թեկնածու, Նստած մեկին մի խորամանկ բանսարկու Թիրախ սարքել կրակում է աջ, ահյակ, Տեր, իմ հերթին մեղքից կանես ինձ արձակ… |