ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Խոկման» մասնակիցները «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան
19:21, 25.04.2014
2069 | 0
Ապրիլի 29-ին` երեքշաբթի օրը, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:

«Խոկման» արարողության ընթացքում «Կարմիր կիրակի» թեմայի շուրջ քարոզ կխոսի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, :

Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:

«¹ Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, ² այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»:
(Սղ 1: 1, 2)
Ամեն
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր