, , ԱՊՐԻԼՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋՆԵՐ, , շարքից
. ..մի թափանցիկ կույս
հերարձակ ու մերկ
փախչելու պահին
անզգուշաբար
դիպչում է շողին
ու ընկնում ներքև
տասըձեռանի
տասնանդամանի
մի յաթաղան է
գերանդու նման
բարձրանում իջնում
ավազների մեջ
լուռ անապատի
Ապրիլը մոտենում է կրկին
երազներս լցվում են նորից
դեպի Արազը վազող աղջիկներով
երկարամազ
Ապրիլը մոտենում է կրկին
անապատը շնչում է ինչպես
գազանը վայրենի
կրքի պահին
ՍՈՆԱ ՎԱՆ