ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Հելսինկիի միտրոպոլիտի գլխավորած պատվիրակությունը այցելեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
20:40, 28.04.2014
2244 | 0
Այս օրերին Հայաստանում են գտնվում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսը: Նրա ուղեկիցներ էին իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին:
Ապրիլի 28-ի երեկոյան, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Հելսինկիից ժամանած պատվիրակությունը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր:
Հավարտ երեկոյան ժամերգության, հյուրերին ընդունեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Հոգևոր Տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր Հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ հյուրերը շրջեցին եկեղեցում, ծանոթացան եկեղեցու պատմությանը և հաղորդակից եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մասունքին:

Հյուրերի առջև հոգևոր կատարումներով հանդես եկավ «Հավատամք» երգչախումբը:

Հանդիպման ավարտին Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ մոտ ապագայում իրենց երկրում կկարողանան հյուրընկալել «Հավատամք» երգչախմբին և ունկնդիր կդառնան հայկական հոգևոր երգեցողությանը:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր