ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Խաչքարի բացում Ն. Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոցում
16:23, 29.04.2014
2503 | 0

Այսօր Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն. Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ խաչքարի բացում: Այն նվիրված էր դպրոցի հիմնադրման 75-ամյակին: Խաչքարի օծման արարողությունը կատարեցին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Դպրոցում այսօր սովորում են տարբեր մարզերից և ԼՂՀ-ից եկած 91 աշակերտներ՝ 1-12-րդ դասարաններում: Դպրոցի տնօրեն Ալեքսանդր Ահարոնյանը, որ արդեն 15 տարի ղեկավարում է այս ուսումնական հաստատությունը, նշեց, որ խաչքարը խոոորհրդանշում է ոչ միայն դպրոցի 75-ամյակը, նաև առավել հաստատում դպրոցի սաների և Հայ Առաքելական եկեղեցու սերտ կապը: Այսօր ՀՀ-ում ավելանում են աղանդավորների թիվը, որոնց թիրախում առաջինը հայտնվում են հատուկ դպրոցների սաները:
Հայր Վարդանը խաչքարի բացումը խորհրդանշեց այն բանով, որ այս ժամանակահատվածը համընկնում է Հինանց շրջանի հետ և երեխաները մինչև եկեղեցի հասնելը հնարավորություն ունեն կանգնելու խաչքարի առջև և աղոթելու: Դպրոցը շնորհալի շրջանավարտներ է տվել, և այսօր էլ դպրոցում շնորհալի երեխաներ կան, որոնք մասնակցում են տարբեր միջոցառումների և մրցանակների արժանանում:

Դպրոցի աշակերտներին տարիներ ի վեր այցելում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որոնցից մեկն էլ Տեառնընդառաջին նվիրված տոնին հատուկ հանդիպումն էր, որի ժամանակ երեխաներին գեղեցիկ «Կանթեղ», նաև քաղցրավենիքներ նվիրեցին: Դպրոցում հնարավորինս արվում է, որ երեխաները կարողանան հաղթահարել կյանքի դժվարությունները: Դպրոցի տնօրենը հավաստեց, որ առաջիկայում խաչքարի մոտ տարածքային անցման կենտրոն է ստեղծվելու, որպեսզի երեխաները կարողանան սովորել փողոցային երթևեկության կանոնները և ինքնուրույն տեղաշարժվեն: Ուսուցիչները հասկանում են, որ այստեղի սաները հատուկ հոգատարության, ուշադրության են արժանի:
Հավարտ արարողության՝ ելույթ ունեցան դպրոցի սաները և դպրոցի տնօրենն իր երախտիքի խոսքն ասաց հոգևորականներին՝ Հայ Առաքելական եկեղեցու մշտական ներկայության և աջակցության համար:

Աստղիկ Մադաթյան
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր