ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Տեր Հակոբը մեկ անգամ ևս անդրադարձավ Զատկական տոնի խորհուրդներին
10:47, 30.04.2014
2086 | 0

Ապրիլի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ «Խոկման» արարողություն, որի ընթացքում «Կարմիր կիրակի» թեմայի շուրջ քարոզեց Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Քարոզխոսության ընթացքում Տեր Հակոբը մեկ անգամ ևս անդրադարձավ Զատկական տոնի խորհուրդներին` ընդգծելով, որ Մեծ Պահքն այն բանի համար է, որ մեր հավատավոր հայորդիներին է’լ ավելի մոտեցնի եկեղեցուն, իսկ այս օրերին մեծ է հոգևոր և բարոյական ճշմարիտ նկարագիր ունեցող մարդկանց դերը եկեղեցուն կից գործող կառույցներում:

Տեր Հակոբը հույս հայտնեց, որ ինչպես եկեղեցուն կից ձևավորվում է տիկնանց միությունը, երգչախումբն ու պարախումբը, այնպես էլ մոտ ապագայում սոցիալական հարցերով զբաղվողների խումբ և այլ անհրաժեշտ խմբեր կձևավորվեն: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթն ունեցան: Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի ծնկաչոք երգեցողությամբ` համատեղ աղոթեցին մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:

«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը՝ պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի, դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ» (Առ 1: 1-6):

Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր