ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
18:21, 13.05.2014
3069 | 0
(1193–1194)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1193–ից: Հաջորդել է Գրիգոր Դ Տղային:
Ծնվել է մոտավորապես 1172–ին, ծն. տեղը անհտ., մահացել է 1194–ին Կիլիկիայի Կոպիտ առ ամրոցում: Ամփոփվել է Դրազարկի վանքում:
Ներսես Դ Շնորհալու եղբայր Վասիլ Պահլավունու թոռը` դստեր գծով: Մկրտության ավազանի անունը` Վահրամ: Իր մորեղբայր Գրիգոր Դ Տղայի ձեռոք օծվել է եպիսկոպոս:
Կաթողիկոսական աթոռին ընտրվել է Հայոց Մեծ իշխան Լևոն ll–ի առաջարկությամբ և Մայր Հայաստանի բարձրաստիճան հոգևորականների հավանությամբ:

Կենտրոնացած և հզոր միապետություն հաստատելու, Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ բարեկամական կապերն ամրապնդելու մտահոգությամբ` Լևոն ll Մեծագործը հետամտել է սահմանափակել Հայոց կաթողիկոսի ավանդական իրավասությունները, կասեցնել նրա միջամտություններն աշխարհիկ կառավարման գործերին, դադարեցնել կրոնական անպտուղ վեճերն ու թշնամությունները, ունենալ իր կամքին հնազանդ հայրապետ: Սակայն երիտասարդ և բնավորությամբ ըմբոստ կաթողիկոսը, հակառակ Լևոն ll Մեծագործի ակնկալիքների, շարունակել է վարել ինքնիշխան քաղաքականություն` հարուցելով Հայոց Մեծ իշխանի և նրան շրջապատող ազդեցիկ հոգևորականների դժկամությունը:
Շուտով Լևոն ll Մեծագործը` Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսի (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցի) գործակցությամբ կաթողիկոսի աթոռանիստ Հռոմկլայում ձեnբակալել է Գրիգոր Ե Քարավեժին, տարել Սիս, ապա բանտարկել Կոպիտառի բերդում: Այդ արարքը հարուցել է մասնավորապես Մայր Հայաստանի հոգևորականների դժգոհությունը: Իշխանությունը խոստացել է Գրիգոր Ե Քարավեժի մեղավորության հարցը քննել բարձրագույն դատական ատյանում, բայց բանտարկված կաթողիկոսին շուտով հայտնաբերել են բերդապարսպի ստորոտին` ժայռերի մեջ, ջախջախված, մեջքին` կտավե պարան:

Պաշտոնապես հայտարարվել է, որ կաթողիկոսը քարավեժ է եղել փախուստի փորձ կատարելու պահին:
Պատմիչների վկայությամբ` Գրիգոր Ե Քարավեժի հուղարկավորությունը կատարվել է ցուցադրական հանդիսավորությամբ, նրա աճյունն ամփոփվել է Դրազարկի վանքում` Գրիգոր Դ Տղայի շիրիմի կողքին:
Կաթողիկոսական գահին Գրիգոր Ե Քարավեժին հաջորդել է Գրիգոր Զ Ապիրատը:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր