ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
20 տարի անց, Սրապիոն Ավետիքի Գևորգյանն արժանացել է «Հայրենիք և հավատ» հուշամեդալի
16:05, 07.05.2014
2328 | 0
Օրերս Արցախում, 20 տարի անց, Սրապիոն Ավետիքի Գևորգյանն արժանացել է «Հայրենիք և հավատ» հուշամեդալի: Նա օպերատոր է: Թալիշի ազատագրման ժամանակ նկարահանումներ անելիս վիրավորվել է, բժշկուհի Մելանյայի միջոցով տեղափոխվել Գյումրի և բուժվել բժիշկ Ալեքսանյանի մոտ: Սրապիոնը մշեցու թոռ է, ավանդապաշտ ընտանիքից:

Երազում տանում էին Չայլուի դիրքերը,
Աջ ու ձախ թափված էին թուրքի լեշերը,
Դիմացից երևում էր Միր Բաշիրը,
Հրաման եկավ գրավել այս գիշեր,
Ղարաբաղի հողին, ջրին ծանոթ չեմ,
Մինամիոտի, գրադի ձայնին սովոր չեմ,
Ահարկու է ձայնը զինված տանկերի,
Լավ է մեռնել, քան լինել թուրքին գերի:
Մարտն սկսվեց արյան ու մահվան հովտում,
Գրոհում էինք Ղարաբաղը մեր սրտում,
Աչքիս առաջ մեռնում էին ընկերներս,
Արյամբ ներկվում գարնան կանաչ ծիլերում:
Աստված գիտի, որքան արյուն թափվեց,
Մեր դարավոր երազանք կատարվեց,
Թուրքին մնաց չքնաղ Լենինավանը,
Մեզ իր գիրկն է կանչում Մայր Հայաստանը:
Հազարավոր հայ քաջեր զոհվեցին
Հազարավոր հայ քաջեր հերոս դարձան,
Հազարավոր ժիր մանուկներ որբացան,
Շատ մայրեր էլ վշտի ցավից կուրացան,
Սև ձին հեծած անցա պղտոր Արազը,
Ձին շատ սև էր, ձին փափագած երազ էր,
եվ երազս հաղթանակով ավարտվեց,
Հաղթանակն էլ խաղաղությամբ պսակվեց….
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր