ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Լույս է տեսել «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց Եկեղեցում» աշխատությունը
11:28, 09.05.2014
2181 | 0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց Եկեղեցում» աշխատությունը:

Գրքում նկարագրված է Պսակի արարողության պատմական զարգացումը` եկեղեցական արարողությունների և ժողովրդական ծիսաշարի ողջ ընթացքով: Մովսիսական օրենքի, «Կանոնագիրք Հայոց» -ի, հայ սովորութենական իրավունքի կանոնների քննությամբ և աղբյուրագիտական զանազան վկայակոչումներով արծարծվում են ամուսնության և Պսակի խորհրդին վերաբերող հոգևոր-բարոյական բնույթի հարցեր:

Աշխատության վերջնամասում առանձին բաժնով ներկայացվում են 19-րդ դարակեսից մինչև 20-րդ դարի 60-ական թվականները հարսանեկան ծեսի ազգագրական տարբեր շրջանների նկարագրությունների ու գրառումների այն հատվածները, որոնք վերաբերում են եկեղեցականի օրհնությամբ և մասնակցությամբ կատարված հարսանեկան արարողություններին:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր