ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Ամստերդամը կունենա «ARMEENSEBRUG» անվամբ կամուրջ
20:47, 10.05.2014
3088 | 0
Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյան.

«Այս երկար տարիներու շատ դժվարին և շատ հոգնեցուցիչ բայց հաջողությամբ պսակված աշխատանքս, նվիրում եմ, Հայոց Ցեղասպանության Անմեղ Զոհերու 100 Ամյա Տարելիցին»


Դեռ անցյալ տարվա վերջերին մամուլը շրջանառեց մի լուր, ըստ որի Ամստերդամի բազմաթիվ կամուրջներից մեկն անվանվելու է «Հայկական կամուրջ»: «Նիդերլանդական Օրագիրը» պարզեց թե կոնկրետ Ամստերդամի որ կամուրջի մասին էր խոսքը և պարզաբանումներ ստացավ Նիկոլայ Ռոմաշուկից' հենց այն ազգանվեր անձից, ով նախանձախնդրորեն մտահոգ էր եղել այս հարցի լուծմանը:

Վերջին մի քանի ամիսներն այն ժամանակամիջոցն էին, որպեսզի Ամստերդամի քաղաքային իշխանությունները հարցին մոտենային գործնական ձևով: Եվ ահա չուշացավ ուրախ լուրը: ինչպես պարոն Նիկոլայ Ռոմաշուկն է գրում. «Հայոց Ցեղասպանության 99-րդ տարեդարձի օրերը նշելեն ետք, ձեզի լավ լուր պիտի հայտնեմ, Հոլլանտական ասացվածք մը կա որ այսպէս է

հնչում, «Անձրեւից հետո արեւն է ծագում»: Իրավ է' մայիսը, մեր պատմական հաղթանակների ամիսը, մեզի հույսի ու արևի շող է: Հենց Մայիս ամսվա 15-ի կեսօրին, Ամսթերտամի քաղաքապետարանը, 293 համարանիշը կրող կամրջին ամրացնելու է հուշատախտակներ հետեվյալ գրությամբ. «ARMEENSEBRUG»

Ի դեպ Ամստերդամի կենտրոնական մասում կան 273 կամուրջներ (ընդհանուր ' 1700-ից ավելի), շատերը համարակալած են և չունեն անվանումներ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները հազվադեպ են նոր անվանումներ տալիս այս կամ այն կամրջին, կամ դա անում են մանրակրկիտ ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Օրինակ անցած տարի այդպիսի 12 դիմում է ստացվել համապատասխան հանձնաժողովներին, որից 2 դիմում է քննարկման ընդունվել: Արդյունքում բավարարվել է միայն հայկական կամրջի անվանման հարցը:

Թեև տեղաբնակները այս կամուրջը վաղուցվանից են «Հայկական» կոչում, այնուամենայնիվ պարոն Ռոմաշուկից 4 տարի պահանջվեց իշխանություններին համոզելու, որ այն ամրագրվի պաշտոնապես: Նա հոլանդական արխիվներից "հայկական հետքն" ապացուցող փաստաթղթեր է հավաքել: Մասնավորապես հայ վաճառականներն ու Ամստերդամի հայ բնակիչները այս կամրջով են անցուդարձ արել, այցելել «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցի, որի հիմնադրման 300-ամյակը ի դեպ այս տարի է լրանալու: Միառժամանակ այս անվանումով ապացուցվում է Նիդերլանդներում հայերի ունեցած դերն ու ամրագրվում նրանց գործունեությունը ակտիվ քաղաքական կյանքում:

«Ես բազմաթիվ ապացույցներ ներկայացրի Ամսթերտամի քաղաքապետարանին նախ այն պատճառով, որպեսզի ապացուցեմ, որ «ARMEENSEBRUG» անունը, պատվաբեր է նաև հոլանդացիների համար, -ասում է պարոն Ռոմաշուկը, նաև արդարացի է, քանի, որ հայ ժողովուրդը իրոք արժանիքներ ունի: Դրա վկայությունները բազմաթիվ են, Հայերը մեծ դեր ունեն Նիդերլանդների ոսկեդարի (17-րդ դար) բարգավաճմանը, երկրորդ համաշխարհային պատերազմին Հայ զինվորներու ցուցադրած վէրաբերմունքը ի օգուտ Նիդերլադական բանակի և այլը»:

«ARMEENSEBRUG» տեղանունը գրանցվելու է պաշտոնական ձեռնարկներում, բոլոր տեղեկատվական և ճանապարհորդական ուղեցույցներում, տուրիստական, քարտեզագրության և այլ համակարգերում:


Հիշեցնենք, որ Սա Նիկոլայ Ռոմաշուկի առաջին հայրենասիրական ձեռնարկը չէ: Նա բազում անգամ է նախաձեռնություններով հանդես եկել: Մասնավորապես նրա որոնողական ջանքերի շնորհիվ հայտնաբերվել է Ամստերդամի հայկական եկեղեցու վարդապետ Հովհաննես Մինաս Ամասացու (մահացել է 1768թ.) գերեզմանը: Այն ամփոփված է 444 համարի ներքո և գտնվում է Ամստերդամի Oude Kerk-ի (հին եկեղեցի) գերեզմանոցում, որտեղ բավական ճանաչված ու սահմանափակ թվով նշանավոր մարդիք են ամփոփված:

Նաև նրա օժանդակությամբ է Հայաստանից Նիդերլանդների Ասեն քաղաք տեղափոխվել հսկա հայկական խաչքար, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչվում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել Հրանտ Դինքի անունը կրող հայկական գերեզմանատունը:

Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյանը Երուսաղեմից Նիդերլանդներ է տեղափոխվել 1976 թվականին: Նա մի շարք հասարակական և մշակութային կազմակերպությունների անդամ է և ղեկավար, մասնավորապես' "Համաշխարհային հայկական կոնգրես" հայկական հասարակական միավորումների միջազգային միության հիմնադիրներից է, "Համաշխարհային հայկական կոնգրես"-ի Գերագույն Խորհրդի անդամը:

«Նիդերլանդական Օրագիր»


Կրտսեր (ձախից) և ավագ Ռոմաշուկները Հաագայում Հայոց Ցեղասպանության 99-ամյակի միջոցառման ժամանակ

Մայիս ամսվա 15-ի կեսօրին, Ամսթերտամի քաղաքապետարանը, 293 համարանիշը կրող կամրջին ամրացնելու է հուշատախտակներ հետեվյալ գրությամբ. «ARMEENSEBRUG» Ավագ Ռոմաշուկը հիշյալ կամրջի մոտ
Ամստերդամում անցկացված Մեծ Եղեռնի հուշ-երեկոյին կրտսեր Ռոմաշուկի ելույթից
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր