ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողով
14:39, 13.05.2014
2087 | 0
Մայիսի 16-17-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա «Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովը կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի նախաձեռնությամբ և համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի:
Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:
Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 զեկուցողներ, հրավիրյալներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ:
Գիտաժողովը սկիզբը` մայիս 16-ին՝ ժամը 10: 00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր