ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ԱՅՍՕՐ 18: 30-ԻՆ ՍԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15:18, 13.05.2014
2095 | 0
Այսօր` մայիսի 13-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կմեկնարկի «Խոկման» արարողություն: «Խոկման» ընթացքում «Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով» թեմայով քարոզելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո իրենց ինքնահաշտության մասին խորհելու առիթ են ունենալու:

Խոկումը խոնարհություն է Աստծուն, հոգու խաղաղություն, մեղքերից ձերբազատվելու ձգտում: Խոկման ընթացքում մարդիկ ավելի բարիանում են, փորձում Աստծուց մեղքերի քավություն ստանալ՝ «երկնքում գանձեր դիզելու» համար: Խոկումը նաև երկխոսություն է Աստծո հետ, որտեղ մաքրամաքուր զգացումներ են: Եվ հայտնի է, որ ով կամովին խոնարհվում է Երկնային Տիրոջ առջև, նա ավելի զորեղ ու իմաստուն է դառնում:
Հավարտ արարողության` հավատավոր հայորդիները միասնական աղոթք են կատարելու մասնակիցների և նրանց մերձավորների հոգևոր և մարմնավոր բժշկության, հարազատ հանգուցյալների հոգու փրկության, Հայոց ազգի, նաև պահապան զինվորների համար:

«Այս օրենքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է քո Տեր Աստվածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս» (Յես 1: 8-9):
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր