ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում այսօր տեղի կունենա «Խոկման» արարողություն
17:12, 20.05.2014
2014 | 0
Մայիսի 20-ին` երեքշաբթի օրը, ժամը 18: 30-ին, մայրաքաղաք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:

«Խոկման» արարողության ընթացքում քարոզելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո իրենց հուզող հարցերի շուրջ խորհելու և մտորելու առիթ կունենան:
Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործերի հաջողության համար:

«Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, թե իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։ Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նույնը արա՛ նաև օտարների համար, որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով՝ բարի գործ արած կլինես» (Գ. Հովհ. 1: 4-6):
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր