ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Խոկման Քարոզը Ֆրանսիայի համայնքային կյանքի հոգևոր և կրթական դաստիարակության մասին է
17:57, 27.05.2014
2613 | 0
Մայիսի 27-ին, երեքշաբթի օրը՝ երեկոյան 18.30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ տեղի կունենա «Խոկման» արարողություն: Արարողության ընթացքում կքարոզի Հայաստանում հյուրընկալված Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Վազգեն սարկավագ Էսքիջյանը: Քարոզը Ֆրանսիայի համայնքային կյանքի հոգևոր և կրթական դաստիարակության մասին է: «Խոկման» արարողության ընթացքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի երգչախմբի մեղեդային շարականների և մոմերի լույսի ներքո մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աղոթքն հղել առ Աստված, մեղքերի թողություն խնդրել՝ ապրելու Աստվածահաճո կյանքով: Մեր մարմինն Աստծո տաճար է, մեր ուղիները Նրա ձեռքերում են: Մեղքը զատում է մարդուն Աստծուց: Ճշմարիտ քրիստոնյայի կյանքն սկսվում է դեպի «հաղթանակի» լեռը բարձրանալով: Ճշմարտությունն՝ ազատարար Եվ Հիսուս հավատացյալ հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել, ինչպե՞ս եք ասում, թե ազատ կլինենք»: Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է»: (Հովհ. 8.31-34):
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8271 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր