ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Սամվել Ալեքսանյանի անունը կրող դասարանի ցուցանակը հանվելու է. «Հայկական ժամանակ»
11:18, 14.06.2014
2134 | 0

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայկական Ժամանակ» -ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել: Նա ասել էր, որ Սամվել Ալեքսանյան պատգամավորն ու մարդը այսօր շատ ընդունելի է համայնքի կողմից, քանի որ շատ հոգատար է բնակիչների նկատմամբ, ուստի և որոշվել է նրա անունով դասարան ունենալ:

«Ինչո՞ւ կենդանության օրոք նաև չանվանակոչենք մեկ դասարան, որպեսզի մենք ցույց տանք այդ մարդուն, որ գնահատում ենք նրան որպես մարդ, որը դեմքով դեպի երեխան է, դպրոցը», -նշել էր տնօրենը:

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր