ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱՆ ԸՆՏՐՅԱԼ ՈՒՆԻ:
19:11, 15.06.2014
2524 | 0
Դերասանուհի Ռոզի Ավետիսով ընտրյալ ունի: Նրա ընտրյալը 34-ամյա Կորյունն է: Նրանք ծանոթացել են աշխատանքի բերումով: «Երբ մենք ծանոթացանք, նա հաճախորդ էր ու այցելում էր այն ակումբ, որտեղ ես եմ աշխատում», - ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ դրանից հետո սկսել են նաև միասին աշխատել: «Այն ժամանակ որպես մատուցողուհի էի աշխատում, հետո ինձ գրավեց բարմենի աշխատանքը, նա սկսեց ինձ սովորեցնել հմտությունները. Ընթացքում համ սովորում էի, համ սիրահարվում: », - ավելացրեց դերասանուհին, ով այժմ էլ շարունակում է աշխատել որպես բարմեն: Թեև զույգն այժմ էլ միասին է աշխատում, Ռոզիի փոխանցմամբ` աշխատանքը չի խանգարում անձնականին. Փորձում են հնարավորինս չխառնել այդ երկուսը: Դերասանուհու խոսքով` ինչ սկսել են շփվել, Կորյունի ցանկացած վերաբերմունք առանձին սիրո խոստովանություն է իր համար: «Նա այն տեսակը չէ, որ ավելորդ բառեր շռայլի, ռոմանտիկ բաներ անի. մեր ցանկացած շփում ինքնին սիրո խոստովանություն է», -ասաց Ռոզին: Ըստ դերասանուհու` ընտրյալը շատ լավ է վերաբերում իր դերասանական կարիերային, նույնիսկ ավելի մտահոգ է այդ հարցով, քան ինքը: «Ամեն կերպ փորձում է աջակցել: Այսքան ժամանակ որևէ բանի դեմ չի եղել ու կարծում եմ, չի էլ լինի, թեև տեսակով բավականին տարբեր ենք», -ավելացրեց դերասանուհին, սակայն, հրաժարվեց սիրելիի հետ լուսանկար տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք շատ անձնական են: Ռոզին նաև հայտնեց, որ ծանոթ են միմյանց ընտանիքների հետ, սակայն դեռ չեն շտապում օրինականացնել հարաբերությունները:
Հեղինակ` AAA A
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AAA A
դեպի վեր