ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՑՆՑԵՑ ԻՐ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ:
14:08, 24.06.2014
4014 | 0
Եթե վերջերս հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել էր առանց կրծկալի, ինչը հերթական խոսակցությունների առիթ էր դարձել եւ լրագրողները սկսել են քննարկել, ապա այս անգամ Մադամ Ուեսթը ներկայացել է կուրացնող սպիտակ զգեստով, որը հստակ ընդգծում է նրա կառուցվածքը։ Հիշեցնենք, որ տիկին Քարդաշյան-Ուեսթը համակարգչային նոր խաղի հերոսուհի է դարձել։ Հայտնի աստղի երկրպագուները նրա կյանքի մասին համակարգչային խաղ են ստեղծել։ Ինքը՝ ռեալիթի-շոուի աստղը, հիացած է այս գաղափարով, իսկ խաղը մոտ օրերս կհայտնվի համացանցում։ Քիմ Քարդաշյանը իր միկրոբլոգում երկրպագուներին պատմել է այն մասին, որ այժմ զբաղված է իր կերպարի ձայնագրման հարցերով եւ արդեն ներկայացրել է ծրագրի թրեյլերը։ Սյուժեի մանրամասները դեռեւս հայտնի չեն, բայց Քարդաշյանների ընտանիքի շատ երկրպագուներ արդեն անհամբերությամբ սպասում են խաղի՝ համացանցում հայտնվելուն։
Հեղինակ` AAA A
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AAA A
դեպի վեր