ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
ԼԵՆԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՅՍ ԱՄԱՌ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ:
13:00, 01.07.2014
3648 | 0
«Պրեմիերա-2» նախագծի հաղթող երգչուհի Լենա Ղազարյանը աշնանը կներկայացնի «Փակուղի» երգի տեսահոլովակը: Նշենք, որ հենց այս երգն էլ հաղթանակ բերեց Լենային: Լենան տեղեկացրել է, որ ինքն ունի ևս մեկ նոր երգ, որի հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Գայանե Ավետիսյանը: Այն եւս առաջիկայում կներկայացվի հանդիսատեսի դատին: Երգչուհին բազում համերգների հրավեր ունի այս ամռանը, սակայն ընդունել չի կարող, քանի որ պատրաստվում է մեկնել Սոչի` ամառային հանգիստն այնտեղ անցկացնելու նպատակով. «Այս ամռանն անգամ հրավերներ եղան արտերկրից, բայց ստիպված եղա մերժել, պետք է մեկնեմ մայրիկիս հետ, և երկու ամիս դեռ Սոչիում կլինեմ», -ասել է նա:
Հեղինակ` AAA A
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AAA A
դեպի վեր