ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության համագումարին
14:26, 26.06.2014
2289 | 0
Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության /ԵՎՐՈՍԱԻ/ 9-րդ հնգօրյա համագումարին. Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում: Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը: Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի և մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաև երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր: Առաջիկա երեք տարիներին եվրոպական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին: Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը: «Տեխնիկական աջակցություն», Փորձի փոխանակում», «վերապատրաստման ծրագրեր և համատեղ ստուգումներ» . սրանք են հմինական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրոպական գործընկների միջոցով փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը: Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, որտեղ՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015թ. անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում. ասված է ՎՊ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր