ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ինտերնետային ծանոթություն. ինչպե՞ս փեսացու գտնել համացանցի միջոցով
17:10, 19.07.2014
19921 | 0

Ինտերնետային ծանոթություն. ինչպե՞ս փեսացու գտնել համացանցի միջոցով

Աշխատանքային հագեցած ու լարված առօրյայում գրեթե ժամանակ չի մնում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթության ու շփման համար: Այս պարագայում օգնության է գալիս համացանցը: Ինտերնետային ծանոթությունները Հայաստանում գնալով լայն թափ են ստանում, եւ NEWS.am STYLE-ը որոշել է ձեզ օգնել այս հարցում:

Նախ, սկսենք նրանից, թե ինչ նպատակով եք դուք ցանկանում ծանոթանալ արական սեռի ներկայացուցիչների հետ: Եթե ամուսնության նպատակով, ապա ամենահարմարն ամուսնական գործակալությունների եւ ծանոթությունների կայքերն են: Հայաստանում դրանք քիչ են, սակայն արտասահմանցի փեսացու գտնելու համար բավական է որոնողական համակարգում փնտրեք եւ այդպիսի ծանոթությունների հարյուրավոր կայքեր կգտնեք:


Հաջորդը սոցիալական ցանցերն են: Այստեղ լուրջ նպատակներով ծանոթություն հաստատելու համար պետք է խելամտորեն լրացնել տվյալները: Լուսանկարները պետք է զուսպ լինեն, ոչ մի բաց մարմին կամ լողազգեստով նկար: Գլխավոր լուսանկարը պետք է գրավիչ լինի, բայց ոչ վուլգար: Աշխատեք քիչ ֆոտոշոփ օգտագործել: Մեկ է՝ իրական կյանքում թերությունները թաքցնել չի լինի: Որեւէ տղայի կողմից ուշադրության արժանանալու համար մեկ like-ն էլ բավական է, սակայն եթե ցանկանում եք ձեր հետաքրքրությունների տեր անձանց հետ ծանոթություններ հաստատել, ապա գրանցվեք ձեր նախընտրած խմբերում կամ համապատասխան խաղեր ու ենթածրագրեր օգտագործեք: Այդպես դուք կկարողանաք շփվել տվյալ խաղի կամ խմբի մասնակիցների հետ եւ հենց այդտեղից էլ ընտրություն կատարել:


Կարող եք առաջինն ինքներդ տղային գրել, բայց ոչ միշտ կամ հաճախակի: Նրա հետ շփվելիս կատակեք, միայն հարցերի պատասխանողի դերում մի’ եղեք, ինքներդ հարցեր տվեք նրան, բայց ամեն ինչ նամակներով մի պատմեք, թողեք մնացածը ձեր առաջին հանդիպման համար:

Եվ հիշեք. որքան էլ համացանցը լայն հնարավորություններ բացի ձեր առաջ, խաբվելու հավանականությունը մեծ է: Զգուշությունն այստեղ պարտադիր է: Եթե սոցկայքում ծանոթացած տղայի հետ ժամադրության եք գնում առաջին անգամ, ապա ավելի լավ է հրաժարվեք նրա մեքենայով տուն գնալ, ինչպես նաեւ հյուրընկալվել նրան: Հանդիպեք մարդաշատ վայրում: Ուշադիր եղեք ձեր դրամապանակի եւ բջջային հեռախոսի նկատմամբ, ինչպես նաեւ խուսափեք նրա հետ շատ ալկոհոլ օգտագործելուց:

Հեղինակ` ARMAN kOCHARYAN
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ARMAN kOCHARYAN
դեպի վեր