Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը հարցազրույց է ունեցել «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերաթերթին: Այն սիրով ներկայացնում ենք նաև մեր ընթերցողներին Սիրիայում ծավալվող դեպքերը, սիրիահայերի խնդիրներն անտարբեր չեն թողել աշխարհի չորս ծագերում ապրող հայ մարդուն, հայկական կազմակերպություններին: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում փորձում է օգնության ձեռք մեկնել, մեղմել հայրենակցի ցավը: Հայաստանում ապրող սիրիահայ մի երիտասարդի էլ օգնության ձեռք մեկնեց Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը: Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ հանդիպման առիթն այս գեղեցիկ նախաձեռնությունն էր: Բայց նախ «Հայերն այսօրի» ընթերցողների հետ փորձենք ծանոթանանալ Մանուկ Մկրտչյանի և Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի հետ. - Արդեն 7 տարի է՝ ապրում եմ Հոլանդիայի հայաշատ Ալմելո քաղաքում, որտեղ հայերի ջանքերով կառուցվել է Հոլանդիայում առաջին և թերևս միակ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Պաշտոնական տվյալներով Ալմելոյում 6-7 հազար հայ է ապրում, չնայած հայերի քանակն ավելի շատ է: - Պարո՛ն Մկրտչյան, քանի՞ տարի է, որ կիրակնօրյա դպրոցի տնօրենն եք: - Այս տարի նշելու ենք եկեղեցու կառուցման և դպրոցի հիմնադրման 10-ամյակը: 6-7 տարի է, ինչ աշխատում եմ դպրոցում, սկզբում որպես ուսուցիչ, իսկ երբ Եկեղեցու վարչությունը 2008 թվականին առաջարկեց ինձ ղեկավարել դպրոցը, ես սիրով համաձայնեցի: Նրանք հույս ունեին, որ կկարողանամ կառավարել ու ստեղծել նոր, կատարելագործված դպրոց: Եվ պետք է ասեմ, որ այդ ժամանակից ի վեր դպրոց հաճախող աշակերտների թիվն ավելացել է մոտ 100-ով: Այժմ դպրոցում սովորում է 4-14 տարեկան 130 աշակերտ: Ունենք նաև երիտասարդների խումբ: Սկզբում խմբում ութ երիտասարդ էին սովորում, հիմա արդեն 35-ն են: Ավելի մեծ տարիքի մարդիկ էլ են ցանկություն հայտնում հայերեն սովորել, բայց մեր ժամանակը շատ սուղ է: Մեր հիմնական նպատակը փոքրերին ու երիտասարդներին լեզու սովորեցնելն է, որ նրանք չհեռանան իրենց ինքնությունից, արմատներից: - Ի՞նչ առարկաներ են դասավանդվում դպրոցում: Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ |