ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հաղթական առաջընթացի հավատամքը
09:51, 03.02.2015
3063 | 0

Նպատակաուղղված գործը միշտ տալիս է իր սպասված արգասիքները: Նորություն չեն մեր դպրոցում արժանապատվության, արիության դասերը, և հունվարի 28-ը նմանօրինակ իրադարձությամբ առանձնացող օր էր Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի համար:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության նախարարությանների և «Երկրապահ կամավորական միության» համատեղ ստորագրված պայմանագրի՝ դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը հայրենասիրական դաստիարակության, ազգային արժանապատվության, հայի աննկուն ոգով հպարտանալու հերթական դրսևորումն էր:

Դպրոցի բակը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, հյուրերով, ծնողներով:

Կազմակերպվել էր հանդիսավոր տողան: Տնօրենի՝ պարոն Վարդանյանի ելույթից հետո հնչեց ՀՀ օրհներգը, բարձրացվեց դրոշը: Իրար հաջորդող շնորհավորական ելույթները, Հայոց բանակի 23-ամյա տարելիցի կապակցությամբ, լիացրին օրը հանդիսավոր շնչով՝ մեկ անգամ ևս փաստելով, որ սա բոլորիս տոնն է, որ իմացյալ մահով հաղթում ես անգամ մահին, որ այսպես կարող ես տիրապետել արժանավայել ապրելու գաղտնիքին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ, հայ՛ զինվոր, թող միշտ վառ մնա քո մեջ հաղթական առաջընթացի հավատամքը:


Տնօրինություն

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3555 | 0
15:23, 11.02.2016
3654 | 0
15:18, 11.02.2016
4332 | 0
դեպի վեր