ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները Չարենցավանի Ամերիկյան անկյունում
10:21, 25.04.2016
5822 | 0

ՀՀ ԱՄՆ դեսպանատունը 5 Ամերիկյան անկյուններում կազմակերպել էր բանավեճ- քննարկում՝ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների թեմայով: Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները Չարենցավանում հանդես եկան 2 թիմով՝ դեմ, կողմ: Միջոցառումը սկսվեց դեսպան պրն. Միլսի ողջույնի հեռահար խոսքով, թիմերին մաղթեց առողջ ու բովանդակալից խաղ: 40 րոպե տևած բանավեճը լարված պահեց հանդիսատեսին. կարծես քաղաքական գործիչները քննարկեցին հայ-թուրքական երկխոսության սկզբնավորման հարցը: Խաղից հետո Գյումրիի, Կապանի, Չարենցավանի, Վանաձորի, Երևանի բանավեճի մասնակից աշակերտները հնարավորություն ստացան իրենց հարցերը ուղղել դեսպանին և ‘’Fly Project’’ ռոք խմբի անդամ Անդրե Սիմոնյանին, ով հայ և թուրք երաժիշտների հետ Թուրքիայում համերգ էր կազմակերպել: Աշակերտների հարցերը սուր էին, դիպուկ ու պահանջում էին հստակ պատասխան, իսկ դեսպանը շատ դեպքերում չեզոք ու դիվանագիտական պատասխաններով փորձում էր արտահայտել ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հանդիպման վերջում մասնակիցները դեսպանատան կողմից նվերներ ստացան, բայց ամենամեծ նվերը օրվա ասելիքն էր ու տրամադրությունը, որը երկար կպահպանվի պատանիների հոգում. չէ որ քննարկվող թեման նաև յուրաքանչյուր հայի համար է կարևոր, արդիական ու պահանջում է արդարացի լուծում:


Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի բանավեճի ակումբի ղեկավար Թ. Վարդանյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3547 | 0
15:23, 11.02.2016
3641 | 0
15:18, 11.02.2016
4319 | 0
դեպի վեր