ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Բրիտանական ֆիլմերի 13-րդ Փառատոնը Երևանում կանցկացվի փետրվարի 14-ից 20-ը
11:35, 04.02.2015
2332 | 0
Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Beeline-ը և ՀՀ Մշակույթի նախարարությունը ուրախ են հայտարարելու Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնը Երևանում կանցկացվի փետրվարի 14-ից 20-ը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին ժամը 16.30-ին:

Փառատոնի ծրագիրը ներկայացնում է ջերմ ընդունելության արժանացած բրիտանական ֆիլմերը՝

- ՆՄԱՆԱԿՄԱՆ ԽԱՂ
- ԲԵԼԸ
- ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿԻՆԸ
- ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՆ
- X+Y
- ՎԻՐՈւՆԳԱ
- ՍԵՐՆ ԱՄԵՆՆ Է

Փետրվարի 14-ից 20-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (17.00-ին անգլերեն Կարմիր դահլիճում, իսկ 20.00-ին թարգմանությամբ Կապույտ դահլիճում) ։ Փառատոնային օրերին՝ փետրվարի 14-ից 20-ը, ֆիլմերը կցուցադրվեն Սինեմա Սթար կինոթատրոնում՝ ժամը 19.00-ին թիվ 1 դահլիճում թարգմանությամբ։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 18.00-ին տեղի կունենա «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։

Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն նաև մարզերում։ Ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Արմավիրում, Արարատում։

- Դիլիջան՝ 5-7 մարտի, UWC Դիլիջան Քոլեջում,
- Արարատ` 16-18 մարտի, Արարատի Մշակույթի Պալատում,
- Արմավիր` 20-22 մարտի, Արմավիրի Մշակույթի Պալատում:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.britishcouncil.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
դեպի վեր