ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ԲԱՑ ՆԱՄԱԿ my.mamul.am ԿԱՅՔԻ ՄՈԴԵՐԱՏՈՆԵՐԻՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ
15:27, 25.02.2015
5686 | 0
Հարգելի my.mamul.am կայքի անձնակազմ` այսօր ձեզքնից նամակ ստացանք, որում ասվում է` , - «Հարգելի MUSALER INFO-PROJECT
Դուք խախտում եք գրանցման և օգտագործման պայմանները:
Դուք տարածում եք էթիկայի կանոնները խախտող լուսանկարներ:
Նման հրապարակումների կրկնման դեպքում մենք կարգելափակենք Ձեր էջը»:

Նախ նշենք, որ մենք խորապես ցավուն ենք, որ կան նման լուսանկարներ և մեր հերթական գրառման նպատակն էլ այդ երևույթի դեմ պայքարին էր նվիրված և ոչ թե ինչ-որ կանոններ էր խախտում:
Հետևաբար` ավելի նպատակահարմար կլիներ, եթե ոչ թե մեր էջը արգելափակեիք, կամ մեզ գրեյիք նման բաներ, այլ այն անձնավորություններին, ովքեր նման ֆոտոշարքեր են պատրաստում և տարածում սոցցանցերում, դիտումներ և գումարներ են աշխատում:

Մենք` պարզապես մարդիկ ենք, ովքեր ցանկանում են ապրել առողջ հասարակության մեջ և մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է վեր հանել և քննարկել, իսկ եթե դա թաքցնենք` դա բացարձակապես չի դադարի գոյություն ունենալ:

Մենք` ոչ թե ինչ-որ էթիկայի կանոններ ենք խախտել, այլ մեր նյութով և տեղադրած լուսանկարով` ցույց ենք տվել այն, որ ինչ-որ տեղ այդ կանոնները խողտվում են: Մենք բարձրաձայնել ենք այդ մասին, որպեսզի երևույթը համապատասխան արձագանք գտնի և դատապարտվի:

Մեր տեղադրած նկարը` *****գրաֆիկ բնույթի չէ, և չի պարունակում *****ագրական լուսանարներին բնորոշ տարրերը, կամ այլ արգելված բաներ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
դեպի վեր