ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Նիդերլանդներում Բաքուն հիշում են, երբ այստեղ միջոցառում է կազմակերպվում
18:06, 15.03.2015
2054 | 0

NOS հեռուստաալիքը քննադատել է Բաքվին



Նիդերլանդական կենտրոնական NOS հեռուստաալիքը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ կապված հաղորդում է հեռարձակել, որում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, 27 րոպեանոց հաղորդման մեջ հեռուստաալիքը պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հասարակական ակտիվիստների ձերբակալությունների ու նրանց նկատմամբ բռնաճնշումների մասին:


Հեռուստաալիքն ընդգծել է, որ այդ բոլոր բռնաճնշումները կառավարվում են իշխող ընտանիքի կողմից: Հաղորդումն անդրադարձել է ներկայում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, և ընդդիմության դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող բռնություններին: NOS-ը հարցազրույց է վերցրել Լ. և Ա.Յունուսների դուստր Դինարա Յունուսից, ով քննադատել է Ադրբեջանի կառավարությանը:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր